Ի՞նչ ժամանակ եք դուք զոհաբերում առավել հաճախ, երբ դա պահանջում են հանգամանքները կամ մեր անձնական ցանկությունները։
Ընտրեք ժամացույցը կամ դրանցից մի քանիսը, որոնք ավելի շատ են ձեզ դուր եկել մնացած առաջարկվածներից, ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Ժամացույց 1
Դուք զոհաբերում եք ձեր անձնական ժամանակը։
Երբ հանգամանքներն այդպես են պահանջում, դուք հրաժարվում եք ձեր անձնական ժամանակից։ Դուք ժամանակ չունեք հոբբիի, սիրելի զբաղմունքի և ձեզ դուր եկած շատ այլ բաների համար։
Ժամացույց 2
Դուք զոհաբերում եք ձեր հանգստին հատկացված ժամանակը։
Երբ հանգամանքները ստիպում են, դուք հրաժարվում եք նախապես պլանավորված հանգստից։ Դուք քիչ ժամանակ ունեք, որ մի կողմ քաշվեք գործերից ու հոգսերից ու վերականգնեք ձեր էներգիան։
Ժամացույց 3
Դուք զոհաբերում եք առողջությանը հատկացված ժամանակը։
Երբ այդպես է պահանջվում, դուք հետաձգում եք ձեր առողջությունը կարգի բերելուն միտված բոլոր միջոցառումները, որովհետև դուք քիչ ժամանակ ունեք՝ հոգ տանելու ձեր ֆիզիկական առողջության մասին։
Ժամացույց 4
Դուք զոհաբերում եք ձեր գործնական ժամանակը։
Երբ հանգամանքները պահանջում են, դուք մի կողմ եք դնում ձեր բոլոր գործերը։ Դուք քիչ ժամանակ ունեք այն բանի համար, որ լրջորեն զբաղվեք ձեր կարիերայով կամ անեք այնպես, ինչպես դուք պլանավորել էիք։
Ժամացույց 5
Դուք զոհաբերում եք ձեր ազատ ժամանակը։
Դուք հավասարակշռված անձնավորություն եք ու կազմակերպված մարդ։ Դուք ոչ մի ժամանակ էլ չեք զոհաբերում։ Դուք կարողանում եք առաջնահերթություններ դնել ու կանխատեսել չնախատեսված հանգամանքները։ Դուք հատուկ առանձնացված ազատ ժամանակ ունեք ձեր ժամանակացույցում շտապ ու անսպասելի անհետաձգելի գործերի համար։
Ժամացույց 6
Դուք զոհաբերում եք սիրո ժամանակը։
Երբ հանգամանքները պահանջում են, դուք զոհաբերում եք սիրուն հատկացված ժամանակը։ Դուք կարող եք չեղարկել ռոմանտիկ ժամադրությունը կամ այն ժամանակը, որը դուք որոշել էիք անցկացնել ձեր սիրելիի հետ միասին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը