Առողջ կենսակերպ:
Արժե՞ արդյոք ասել, որ վատ սովորությունները բացասաբար են անդրադառնում կանացի էներգիայի ու գեղեցկության վրա: Վատ սովորություն կարող է լինել ոչ միայն ծխելը, այլև ուշ քնելու կամ ծուլանալու սովորությունը:
Պոեզիա:
Բանաստեղծություններ կարդալն օգնում է բացահայտել ձեր Ես-ի ռոմանտիկ կողմը: Մի ամաչեք ձեր բանաստեղծությունները կարդալ:
Թռչուններին, կենդանիներին կերակրելը:
Սեփական էներգիան բարձրացնելու շատ պարզ եղանակ է: Կերակրաման պատրաստեք: Դեղձանիկ պահեք: Այս թռչունն օգնում է երջանիկ ամուսնությանը:
Ցուցահանդես կամ թանգարան գնալը:
Ցանկացած գեղեցիկ բան կնոջը հիասքանչ է դարձնում:
Ուսուցչի հետ շփվելը:
Գնացեք սիրելի հեղինակի դասախոսությանը, մասնակցեք թրեյնինգի: Գրքերը գիտելիք են տալիս, և դա անվիճելի է, սակայն սիրելի Ուսուցչի հետ հանդիպումն էներգիա է հաղորդում:
Օրագիր:
Ամեն օր ձեր մտքերը, ցանկություններն ու նպատակները գրի առեք: Ձեր զգացմունքները կարևոր են: Մտքերը գրի առնելը, բացի կուտակված էներգիան սպառելուց, նաև նպաստում է դրանց վերլուծությանը:
Ձեր գեղեցիկ լուսանկարների ալբոմը:
Դրա մեջ փակցրեք ձեր ամենահաջող լուսանկարները ու մի ամաչեք հիանալ ձեզնով: Հիշեք, որ դուք միշտ հիասքանչ եք:
Ցանկությունների ձևակերպում:
Ձեզ համար ձևակերպեք, թե ինչ եք դուք ուզում իրականում, հատկապես հարաբերությունների մեջ: Եվ մոռացեք ասել` կարող եմ: Այն տղամարդկանց առավելությունն է: Երբ կինն է սկսում շատ մտորել «կարող եմ»-ի ոճով, նա տղամարդ է դառնում: Դրա փոխարեն ասեք` ես ուզում եմ:
Քնքուշ խոսքեր:
Սովորեք շփվել առանց ճնշման ու ագրեսիայի: Վատ խոսքերն ու հայհոյանքը չեզոքացնում են կանացի էներգիան:
Հնազանդություն:
Վեճերը, մրցումներն ու ակտիվ վարքագծի այլ կողմեր նվազեցնում են էներգիայի մակարդակը: Աշխատեք լինել մեղմ ու դիպլոմատիկ: Այդ պատճառով էլ տղամարդուն նվաճելը քայքայում է, և տղամարդն էլ չի ուզում այն կնոջը, ով նախաձեռնող է, քանի որ իր վարքագծով նա իրեն է հիշեցնում:
Սեքսուալ հարաբերություններում ընտրողականությունը:
Եթե կինը սեքսի համար մի քանի զուգընկերներ ունի, նա դատապարտված է դատարկության: Սեքսուալ հարաբերությունների մեջ մտեք միայն այն մարդու հետ, ում սիրում եք: Ամուսնուն հավատարիմ եղեք: Աշխատեք հետաձգել ծանոթությունից հետո առաջին սեքսը:
Մաքրությունը:
Մաքուր պահեք ձեր բնակարանը, մարմինն ու միտքը: Մի հավաքեք անցյալի նեգատիվ հիշողությունները: Հաճախ լոգանք ընդունեք: Մաքրությունն ուժ է տալիս:
Սիրով ներծծվելը:
Ամենակարևոր բաներից է: Եթե կինն իր սիրտն ու հոգին սիրով չի լցրել, նա էներգետիկապես թույլ է ու ոչինչ չի կարող տալ տղամարդուն: Ավելին, կխլի նաև վերջինիս էներգիան: Այստեղից էլ` տղամարդու մոտ` ֆինանսական վատ վիճակ, հիվանդություններ: Կինն իր տեսակով տվող է: Նա պետք է սիրով լի լինի:
Դեկորատիվ-կիրառական արվեստ:
Գործելը, կարելը, ինչ-որ բան սեփական ձեռքերով սարքելը բարձրացնում է ձեր կանացի էներգիան:
Ինքդ քեզ ու այլ կանանց հաճոյախոսություններ անելը:
Բարի խոսքը մեզ ուժեղ է դարձնում: Եթե ձեզ համար դժվար է այլ կանանց մասին ինչ-որ լավ բան ասել, լուծեք այդ հարցը: Դա կարող է հետագայում մոր, սկեսրոջ ու դստեր հետ հարաբերություններում բարդության պատճառ հանդիսանալ:
Սիրո դրսևորում ցանկացած ձևով, ցանկացած ժամանակ:
Գրկեք, համբուրեք ձեր սիրելիներին: Սիրո խոսքեր ասեք աշխարհին, մարդկանց, արևին, գարնանային քամուն, անձրևին ու անգամ ձեր տխրությանը, քանի որ նա ձեր ուսուցիչն է: Ցանկացած պայքար քամում է կնոջը:
Ծաղկեփնջերի կազմում:
Ծաղիկների հետ աշխատանքը նոր ուժի լիցք է տալիս, նորացում ու ծաղկում:
Ճիշտ սննդակարգ:
Օգտագործեք քիչ մշակման ենթարկված ու բնությանն ավելի մոտ գտնվող մթերքներ:
Գուրգուրանք ու քնքշանք:
Նուրբ հպումներն օգնում են կնոջը հասկանալ ու ճանաչել ինքն իրեն:
Ինքդ քեզ հետ միայնակ գտնվելը:
Մի վախեցեք այն պահերից, երբ դուք լրիվ մենակ եք մնում: Մի ամուսնացեք միայն միայնության զգացումից ելնելով: Այդ ժամանակն օգտագործեք ինքներդ ձեզնով զբաղվելու համար: Բնությունն արդեն իսկ հոգացել է ամենամսյա շրջանի մասին, երբ կինը պետք է մտածի միայն իր մասին:
Փափուկ խաղալիք:
Ձեզ մի մեղադրեք այն բանի համար, որ դուք մինչ այժմ քնում եք փափուկ արջուկ գրկած: Կնոջ համար վնասակար է քնել միայնության մեջ, իսկ խաղալիքը ջերմության զգացողություն է տալիս: Խաղալիք գնեք ձեզ համար, եթե ջերմության ու ուշադրության պակաս եք զգում:
Սովորեք աշխատել Լուսնի էներգիայի հետ:
Լուսնի լույսի ներքո կանգնեք փողոցում, լուսնի շողերով լիցքավորեք ջուրը ու այն հետո լցրեք լոգարանի մեջ: Կանացի խնդիրներ ունենալիս դիմեք Լուսնին:
Բացիկ՝ առանց առիթի:
Ինչ-որ մեկին ուշադրության նշան ցույց տալով` դուք ինքներդ կլիանաք: Հիշում ենք. Կինն իր բնույթով տվող է, տալիս՝ լցվում է:
Բարեգործություն:
Դա իսկապես կանացի էներգիայի արտահայտություն է: Եթե դուք կարող եք ինչ-որ բանով օգնել մարդուն, արեք դա:
Փոխեք մազերի գույնը:
Եթե ձեր անձնական կյանքում տևական դադար է, այցելեք ոճաբանին:
Բույրեր:
Ձեզնից միշտ պետք է ելնի հաճելի բույրի աուրան: Կինը ծաղիկ է: Նոր օծանելիք գնելն ու բույրի ընտրությունն ուժեղացնում է կանացի էներգիան:
Արժանապատվություն:
Վստահ եղեք ձեր բացառիկության մեջ: Ըստ Վեդաների` Կինը լավագույնն է, ինչ կարողացել է ստեղծել Արարիչը: Դուք հիասքանչ եք: Դուք գրավիչ եք: Դուք կին եք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը