Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։
Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի հասցնելով մթերքի օգտագործումը, որը խոչընդոտում է որակյալ քնին։ Կայքը ներկայացրել է մթերքների ցանկը, որից հարկավոր է խուսափել ընթրիքին և քնելուց առաջ։
Ֆասթ-ֆուդ։ Համբուրգերները, կարտոֆիլ ֆրին և պիցցան ոչ մի ընդհանրություն չունեն առողջ սննդի և հանգստի հետ։ Դրանք մեծ քանակով «վատ» ճարպեր են պարունակում, որոնք վատացնում են նյութափոխանակությունը։
- Եթե հաճախ եք այրոցի զգացում ունենում, խուսափեք ընթրիքին ֆասթ-ֆուդի օգտագործումից։
- Եթե մասնակցում եք խնջույքի կամ երեկույթի, ուր միակ տարբերակը ֆասթ-ֆուդն է, այն ուտելուց հետո նվազագույնը 3 ժամ չպետք է քնեք։
Շոկոլադ և սուրճ։ Ցուրտ եղանակին հաճախ շատերը փորձում են ջերմանալ մեկ բաժակ տաք սուրճով և այն համադրում են շոկոլադի հետ։ Ամառային եղանակին սրանց հաճախ փոխարինում է պաղպաղակը։ Թվարկված մթերքներից որևէ մեկը չի օգնի ձեզ, եթե անքնության խնդիր ունեք։ Սրանք նյութեր են պարունակում, որոնք սնուցում են ուղեղը, խթանում դրա աշխատանքը, իսկ քնելուց առաջ մեզ հակառակն է հարկավոր։
Ալկոհոլ և կոկտեյլներ։ Ալկոհոլային խմիչքն ու տարբեր կոկտեյլները գրգռում են նյարդային համակարգը։ Դրանք ջրազրկման պատճառ են դառնում և բացասաբար ազդում ուղեղի վրա։ Դրանք հարկավոր չէ օգտագործել քնելուց առաջ։
Նյութ հրապարակման պատրաստեց 168.am-ը