Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք և ոչ ոքի չեն պատմի հոգեկան ապրումների կամ անհաջողությունների մասին: Խեցգետիններն աջակցում են, լսում, ցավակցում, գրեթե միշտ օգնում մարդկանց, ովքեր բողոքում են անհաջողություններից: Սեփական անհաջողություններն ու տխրությունը Խեցգետինները չեն բարձրաձայնում: Նրանք չեն վստահում մարդկանց, չեն ցանկանում, որ քննարկվեն իրենց անհաջողություններն ու ապրումները:
Ամբողջ կյանքի ընթացքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միայնակ են պայքարում ապրումների դեմ… ինչպես կարողանում են:
Խոյ: Որքան էլ հոգեբանորեն բարդ լինի Խոյերի համար, նրանք կասեն, թե ամեն ինչ լավ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ապրումների մասին չեն ասում նույնիսկ ամենամտերիմներին: Նրանց համար այդպես ավելի հեշտ է: Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց խղճում են: Նրանք չեն հասկանում՝ ինչ է ցավակցությունը, չեն ընդունում այդպիսի դրսևորումներ, ի վիճակի չեն նույնը ցուցաբերել:
Խոյերը պատրաստ են ոգևորել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, սակայն չեն խղճա: Ըստ Խոյերի՝ խղճում են միայն կորած, խղճուկ մարդկանց:
Այծեղջյուր: Այծեղջյուրների համար ընդունելի չէ զգացմունքների մասին բարձրաձայնելը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական ռացիոնալ են, չեն ցանկանում շեղվել աշխարհում դաժանության կամ ուրախալի երևույթների վրա:
Ցավն ու վիրավորանքն Այծեղջյուրները միայնակ են հաղթահարում և բավական արագ: Դժվար է նկատել, որ Այծեղջյուրի կյանքում բարդ շրջան է, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիմնականում նման շրջաններ չեն ունենում:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը