«Պորտուի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեի կոպիտ վրիպումը կարող էր Հենրիխ Մխիթարյանի ծանր վնասվածքի պատճառ դառնալ:
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող էր անկանխատեսելի հետևանքներով վնասվածք ստանալ Իտալիայի «Ռոմայի» և Պորտուգալիայի փոխչեմպիոն «Պորտուի» միջև ընկերական խաղում։
Երկրորդ խաղակեսի միջնամասում Պեպեն կոպտորեն հրեց Մխիթարյանին ու նրան գցեց խոտածածկի վրա։ Մխիթարյան ընկնելիս քիչ էր մնում` ոտքով դիպչի մրցակցի դեմքին։
Հենրիխը զայրացավ, և նրա զայրույթը միանգամայն արդարացի էր։ Խաղընկերոջն օգնության հասան «Ռոմայի» ֆուտբոլիստները, և խաղը քիչ էր մնում` վերածվի մասշտաբային ծեծկռտուքի։