Կենդանակերպի այս 5 նշաններն ամենաառեղծվածային մարդիկ են:
Խեցգետին: Փակ լինելը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մարտավարությունն է: Անհնար է հասկանալ՝ որքան բարդույթներ, խնդիրներ, վախեր են թաքնված Խեցգետինների ժպիտի տակ: Ծանոթությունից միայն տարիներ անց են Խեցգետիններն ամեն բան բարդում կողակցի վրա: Շատերը պարզապես չեն դիմանում և ստիպված են լինում փախչել:
Ձկներ: Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են կիսվել մյուսների գաղտնիքներով, կարողանում են վարպետորեն թաքցնել իրենց գաղտնիքները: Հենց խոսքը հասնում է Ձկների զգացմունքներին և ապրումներին, նրանք կա՛մ ստում են, կա՛մ փախչում պատասխանից, կա՛մ փոխում խոսակցության թեման:
Այծեղջյուր: Այծեղջյուրների ներաշխարհը գաղտնիք է նույնիսկ ամենամտերիմների, հարազատների համար: Այծեղջյուրների ներաշխարհ մուտք գործելու ցանկացած փորձ վճռականորեն արգելափակվում է կենդանակերպի այս նշանների կողմից:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ գիտեն՝ ինչ և ում կարող են պատմել իրենց մասին: Բացի այդ, Կարիճները կարողանում են գաղտնապահ լինել (հետագայում այդ փաստերն ի շահ իրենց օգտագործելու համար): Խնդիրն այն է, որ Կարիճները կյանքն ինտրիգ են համարում:
Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ճանաչել մարդկանց: Իսկ սեփական ներաշխարհ թույլ են տալիս մուտք գործել միայն ամենամտերիմներին: Անծանոթ շրջապատում հնարավոր չէ ճանաչել Ջրհոսներին, կամ նրանք պարզապես դադարում են մասնակցել խոսակցությանը:
Նյութը fabiosa.com-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը