«Մոլագարության մեջ են»․ Զախարովան վրդովված է Օլիմպիադային` արևմտյան ԶԼՄ-ների արձագանքից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Մոլագարության մեջ են»․ Զախարովան վրդովված է Օլիմպիադային` արևմտյան ԶԼՄ-ների արձագանքից. armeniasputnik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «իսկական մոլագարություն» է անվանել արևմտյան ԶԼՄ-ների արձագանքը Տոկիոյի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության վերաբերյալ:

«Կարդում ու նայում եմ արևմտյան ԶԼՄ-ները։ Նրանց մոտ իսկական մոլագարություն է Տոկիոյի Օլիմպիադային Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ։ Նրանք վրդովում են ամեն ինչից՝ մեր մարզիկների մեդալներից, նրանց համազգեստից, բոլոր դավադրություններին ու հարձակումներին թիմի անխռով արձագանքից, մեր հավաքականի ժողովրդական աջակցությունից, անգամ` լրագրողների շապիկների վրա ռուսական խորհրդանիշներից»,- գրել է Զախարովան իր Telegram-ալիքում։Նա կարծիք է հայտնել, որ «շուտով կսկսեն նախանձել նույնիսկ նրան, որ մեր հավաքականի համազգեստի ու դրոշի վրա օլիմպիական օղակներ կան, իսկ իրենցինի վրա չկան»:

Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

Հիշեցնենք, որ մարզական արբիտրաժային դատարանը (CAS) 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ու ռուսական հակադոպինգային գործակալության (ՌՈՒՍԱԴԱ) միջև վեճի վերաբերյալ որոշումը, որում նշված է, որ ռուս մարզիկները Ռուսաստանի դրոշի ներքո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը չեն կարող մասնակցել Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերին:

Տոկիոյի խաղերում ռուս մարզիկները ելույթ են ունենում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դրոշի ու ROC հապավման ներքո (Russian Olympic Committee)։

armeniasputnik.am