Տեսահոլովակի պրեմիերա՝ «Ոստան Հայոց». Արցախ լսիր
Advertisement 1000 x 90

Տեսահոլովակի պրեմիերա՝ «Ոստան Հայոց». Արցախ լսիր

«ՏաԹևեր» ճոպանուղին 2016թ.-ի հունիսի 5-ին հյուրընկալել էր բեյսջամփերների աշխարհի տարբեր ծայրերից: 320 մետր բարձրությունից, վայելելով հայկական լեռնաշխարհի ողջ հմայքը, ցատկողները աշխարհի էքստիմ սիրահարների ուշադրությունը կենտրոնացրել էին այստեղ:

«Մենք իրականացրեցինք փոքրիկ ակցիա` խնդրելով բեյսջամփերներին ծածանել Լեռնային Ղարաբաղի դրոշը երկնքում: Բեյսջամփերներին սպասողներին միացավ հայկական լեգենդար Ոստան Հայոց ռոք խումբն իր Արցախ ստեղծագործությամբ, որը գրվել է 1992 թվականին` Արցախյան ազատամարտի ժամանակ:

Եվս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը սևեռեցինք Արցախի հիմնախնդրին` մաղթելով նույնքան ազատություն, որքան իրենց մեջ կրում են այս թռիչքները: Տեսանյութը նվիրում ենք հայ զինվորին` մաղթելով խաղաղություն ողջ աշխարհին: Շնորհակալություն «Տաթևեր» ճոպանուղուն, ՀՀ Մշակույթի նախարարությանը, բոլոր մասնակիցներին»,-տեսհոլովակի մասին գրել է ստեղծագործական խումբը:

Տեսահոլովակի ռեժիսորն է` Արփի Մաղաքյանը, օպերատորը` Վահե Սաֆարյանը, մոնտաժը` «Eskiz» ստուդիայի, նկարահանման տնօրենն է` Սուրեն Սարգսյանը: