Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են ապրում Ստալինի, Հեմինգուեյի կամ Օդրի Հեփբըրնի բարեկամները, մինչև վերջ կարդացեք այս հոդվածը:
- Պաբլո Պիկասոն և նրա թոռնուհին՝ Դիանա Վիդմայեր Պիկասոն
Հանրահայտ նկարչի թոռնուհին ուսումնասիրում է ժամանակակից արվեստը: Նա հանդիսանում է DWP Editions ընկերության տնօրենը, որը հավաքում է և համակարգում է Պաբլո Պիկասոյի մասին տեղեկությունները:
- Օդրի Հեփբըրնը և նրա թոռնուհին՝ Էմմա Ֆերրերը
Էմման որոշել է գնալ իր հանրահայտ տատիկի հետքերով: Համալսարանն ավարտելուց հետո նա կփորձի կառուցել մոդելի կարիերա: Արտաքնապես նա շատ նման է իր տատիկին:
- Լև Տոլստոյը և նրա ծոռնուհին՝ Իլարիա Շտիրլ-Տիմորը
Տոլստոյի ծոռնուհին ապրում է հասարակ միջին վիճակագրական մարդու կյանքով: Նա ուսուցչուհի է, ամուսինը՝ վիրաբույժ:
- Ալեն Դելոնը և նրա թոռնուհին՝ Էլիսոն Լե Բորժը
32-ամյա Էլիսոն Լե Բորժը հաջողակ մոդել է: Նա նաև փորձում է կառուցել դերասանուհու կարիերա և արդեն նկարահանվել է մի քանի ֆիլմերում:
- Ստալինը և նրա թոռնուհին՝ Քրիս Էվանսը
Իրականում Իոսիֆ Ստալինի թոռնուհու անունը Օլգա է: Քրիս Էվանսը նրա ծածկանունն է: Նա հատուկ է փոխել իր անունը, որպեսզի ոչ ոք իրեն չընդունի որպես ԽՍՀՄ-ի հանրահայտ ղեկավարի թոռնուհի: Էվանսն աշխատում է խանութում՝ որպես հասարակ կառավարիչ:
- Չարլի Չապլինը և նրա թոռնուհին՝ Ունա Չապլինը
Գեղեցկուհի Ունա Չապլինը դեր է ստացել «Գահերի խաղը» սերիալում: Նա այնտեղ խաղացել է Ռոբ Սթարքի հարսնացուի դերը: Աղջիկը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով: Նա ունի բոլոր շանսերը նմանվելու իր հանրահայտ պապին:
- Հեմինգուեյը և նրա ծոռնուհին՝ Դրի Հեմինգուեյը
Հայտնի գրողի ծոռնուհին արդեն հասցրել է դառնալ հայտնի մոդել: Նա համագործակցել է նորաձևության լավագույն տների հետ:
- Էլվիս Փրեսլին և նրա թոռնուհին՝ Ռայլի Կիոնը
Հայտնի երաժշտի թոռնուհին ոչ միայն գեղեցկուհի է, այլ նաև հայտնի դերասանուհի և մոդել: Նա «Աղջիկը՝ կանչով» սերիալում խաղացել է գլխավոր դերը, որի համար նոմինացվել է Ոսկե գլոբուսի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը