
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի մոտակայքում: Խորհրդարանի շենքը վաղ առավոտից խիստ հսկողության տակ է, բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են Ազգային ժողովի շենքը: Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանը մեկարկեց անվտանգության այսպիսի խիստ կարգով։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 2-ին մեկնարկում է նորընտիր, 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նոր խորհրդարանում կա 107 պատգամավոր եւ երեք խմբակցություն: ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29 եւ «Պատիվ ունեմ» դաշինքը 7 պատգամավոր: