Ջորջ Մայքլի մահից հետո մնացել են երեք չհրատարակված ալբոմներ. Daily Mirror (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ջորջ Մայքլի մահից հետո մնացել են երեք չհրատարակված ալբոմներ. Daily Mirror

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի ժառանգությունը ներառում է երեք չհրատարակված ալբոմ: Այդ մասին  հայտնել է Daily Mirror-ը:

Հրատարակությունը չի բացառում, որ այդ ձայնագրությունները ոչ ոք չի լսի, քանի որ երգիչը դրանք անհաջող է համարել:

Ալբոմների աշխատանքային անվանումներն են՝ Trojan Souls, Extended Plaything և White Light: Ինչպես նշվում է, վերջին ռելիզի երգերից մեկը Ջորջ Մայքլը կատարել է 2012 թվականին Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը: