«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է 700 հազար դոլար արժողությամբ իր նոր շքեղ մեքենան, որը նա նվեր է ստացել իր հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի կողմից անցյալ տարի: Այս մասին օգոստոսի գրել է The Sun տաբլոիդը:
Ֆուտբոլիստը Ինստագրամում հրապարակել է լուսանկար, որում կանգնած է սև Mercedes G-Class Brabus ամենագնացի կողքին՝ կից գրելով՝ «Հաճելի շաբաթ»:
Հրատարակության տվյալներով՝ Ռոդրիգեսն իր սիրեցյալին 516 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 700 հազար դոլար) արժողությամբ ավտոմեքենան նվիրել է վերջինիս 35-ամյակի կապակցությամբ՝ 2020 թվականին:
Brabus-ի անհատականացված մոդելն ունի կաշվե սրահ և հզոր V12 շարժիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը