Գրենլանդիայի սառցե վահանն աղետալի արագությամբ հալչում է
Advertisement 1000 x 90

Գրենլանդիայի սառցե վահանն աղետալի արագությամբ հալչում է

Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի գիտնականները պնդում են, որ անցյալ ամիս Գրենլանդիայում ջերմաստիճանը սեզոնային միջին նորմալ ջերմաստիճանից բարձր էր ավելի քան 10° C-ով: Արդյունքում, սառցե վահանի հալման տարածքը կտրուկ աճել է: Այս մասին Twitter-ում գրել է Polar Portal-ը:

Մասնավորապես, կղզու հյուսիսում ջերմաստիճանը գերազանցել է 20° С-ը: Այս ցուցանիշը ավելի քան երկու անգամ գերազանցում է սովորական միջին ջերմաստիճանը: Միայն Գրենլանդիայի հյուսիսարևելյան Ներլերիտ Ինաաթ օդանավակայանում հուլիսի 29-ին գրանցվել է 23,4 աստիճան տաքություն:

Ըստ փորձագետների՝ հուլիսի 28-ից Գրենլանդիայի սառցե վահանը հալչել է օրական 8 միլիարդ տոննայով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր