Ֆրանսիացի անհրաժեշտ է «Վեսթ Հեմին»:
«Յուվենթուսը» հետաքրքրված է Սիմոնե Ձաձայի վերադարձով, ով չի հարմարվում անգլիական ֆուտբոլին: Իտալացիները պլանավորում են հետ կանչել իտալացուն և նրա փոխարեն «Վեսթ Հեմին» առաջարկել Պատրիս Էվրային, հաղորդում է The Sun-ը:
35-ամյա պաշտպանի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ լրանում է 2017թ. ամռանը:
Իտալիայի 2016-17թթ. առաջնությունում Էվրան մասնակցել է 6 հանդիպման:
2006-14թթ. Պատրիս Էվրան հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը