Լյարդը կարեւոր դեր է խաղում մեր օրգանիզմում, այն պաշտպանում է մեզ տոքսիններից եւ վնասակար նյութերից, սննդարար նյութերը վերածում է էներգիայի, իսկ ոչ հարկավորները զտում է։
Ի՞նչ մթերքներ կարող են օգնել լյարդի առողջության պահպանմանը։
Սխտոր
Սխտորը պարունակում է ալիցին՝ նյութ, որը նրան տալիս է բնորոշ համ ու հոտ։ Կարծիք կա, որ երբ օրգանիզմում սխտոր է հայտնվում, ֆերմենտների (գլուտատիոնպերոկսիդազներ եւ կատալազներ) մակարդակը բարձրանում է։ Այդ նյութերը կանխում են լյարդի ժամանակից շուտ քայքայումը եւ ծերացումը, ինչպես նաեւ ուժեղ հակաօքսիդանտային էֆեկտ ունեն։
Բացի այդ, կարծիք կա, որ սխտորը գործում է որպես լեղամուղ միջոց՝ նվազեցնելով կանգային երեւույթները միզապարկում, կանխելով քարերի առաջացումը եւ թեթեւացնելով լյարդի աշխատանքը։
Կանաչ թեյ
Կանաչ թեյն օգնում է վերականգնել լյարդի վնասված բջիջները եւ դուրս հանել տոքսինները։ Դրանում պարունակվող կոֆեինը լեղամուղ ազդեցություն է գործում եւ լավացնում նյութափոխանակությունը։ Բացի այդ, կանաչ թեյը միզամուղ ազդեցություն ունի, ինչի շնորհիվ օգնում է դուրս բերել վնասակար նյութերը լյարդի միջոցով՝ չեզոքացնելով ավելորդ ծանրաբեռնվածությունը լյարդի վրայից։
Բանջարեղեններ եւ կանաչիներ
Բանջարեղենները եւ կանաչիները պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր, վիտամիններ եւ հանքանյութեր, ինչպես նաեւ բուսական բջջանյութ, որն անփոխարինելի է աղիների առողջության համար, այն օգնում է մաքրել օրգանիզմը շլակներից եւ դուրս բերել տոքսինները։ Հեպատոցիտները, որոնք կան բանջարեղենային մթերքների մեծ մասում, շինանյութ են հանդիսանում լյարդի բջիջների համար՝ նպաստելով այդ օրգանի թարմացմանն ու վերականգնմանը։
news.am