«Հայերը լողում են լողավազանի անկյուններում, պատերից բռնված, կուչ եկած ու ջղային». Հովիկ Աֆյան
Advertisement 1000 x 90

«Հայերը լողում են լողավազանի անկյուններում, պատերից բռնված, կուչ եկած ու ջղային». Հովիկ Աֆյան

Շարմ-էլ-Շեյխի հյուրանոցներից մեկի լողավազանում հիմնականում հայեր ենք, կոնեչնո ռուսներ, բնականաբար արաբներ (միջին խավ) ու չգիտես որտեղից այս կողմերը հասած ՀԱՊԿ դաշնակից ղազախներ, որոնք հիմնականում երիտասարդ են ու գրեթե բոլորի անունը Նուրսուլթան է։

Ռուսները ամբողջ լողավազանում են լողում, բայց ամեն մեկն իր համար։ Արաբները բոլորով են լողում ու լողավազանի կենտրոնում՝ տպավորություն ստեղծելով, թե աշխարհի լավագույն մասն իրենցն է (իրականում էդպես էլ կա): Հայերը լողում են լողավազանի անկյուններում, պատերից բռնված, կուչ եկած ու ջղային։

Մենք լողալ չգիտենք։ Մենք ծով չունենք։

Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից