
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի լրատվամիջոցներին հորդորել է օգտագործել Հայաստանի տեղանունների ադրբեջանական տարբերակները։
Քարվաճառում դրոշի բարձրացման արարողության ժամանակ Ալիևն ասել է.
«Այս ճանապարհն ուղիղ տանում է դեպի Բասարգեչարի շրջան։ Հայաստանում այն անվանում են Վարդենիս, բայց այդ շրջանի իրական անվանումը Բասարգեչար է։ Այնտեղի բնակչության բացարձակ մեծամասնությունն ադրբեջանցիներ են եղել։ Խնդրում եմ, ռեպորտաժներում և ընդհանրապես մեր բառապաշարում մենք պետք է օգտագործենք ոչ թե Վարդենիս, այլ Բասարգեչար բառը»,-նշել է Ալիևը։
Աղբյուր` Փաստինֆո