Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը չի անցկացվի։
Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւանի» համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին»,- նշել է Կարապետյանը: