Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 504 նոր դեպք, առողջացել է 157 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 504 նոր դեպք, առողջացել է 157 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, առողջացել է 157 քաղաքացի, մահվան 3 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7219 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 453 950-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն առողջացման, 4716-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1139 է: