Յակուտիայում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքեր են գրանցվել երեխաների շրջանում: Այդ մասին հայտնել Է հանրապետության կառավարության փոխնախագահ Օլգա Բալաբկինան՝ հանդես գալով օպերատիվ շտաբի ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 143 նոր դեպք, այդ թվում՝ Յակուտսկում՝ 80: Հանրապետության լաբորատորիաներում անցկացվել Է կորոնավիրուսի 3310 հետազոտություն:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մշակվել Է 1 մլն 308 հազար 563 թեստ:
«Մենք երեխաների մոտ առաջին անգամ գրանցել ենք նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության 3-րդ աստիճանի ծանրության երկու դեպք: Այդ կապակցությամբ ձեր ուշադրությունն ենք հրավիրում, առջեւում դպրոցական, մանկապարտեզի տարեշրջանն Է… քանի որ երեխաները չեն պատկանում քաղաքացիների այն կատեգորիաներին, որոնց թույլատրված Է պատվաստումը…մեծ խնդրանք ծնողներին…գալ պատվաստման կետեր»,-ասել Է Բալաբկինան:
Փոխնախագահի խոսքով՝ Յակուտիայում COVID-19-ի դեմ պատվաստում ստանում են 45 բուժհաստատություններում, բացվել Է պատվաստման 273 կետ, աշխատում են 140 շրջիկ բրիգադները, 20 շրջիկ կետեր: Վերջին շաբաթվա ընթացքում Յակուտիան մտնում Է Ռուսաստանի՝ պատվաստման բարձր տեմպեր արձանագրող տարածաշրջանների հնգյակի մեջ:
Ընդամենը հանրապետությունում ստացվել Է պատվաստանյութերի 329 հազար 555 չափաբաժին, օգտագործվել Է ընդհանուր ծավալի 89,9 տոկոսը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Յակուտսկում կորոնավիրուսով ախտահարված երեխաների համար լրացուցիչ ստացիոնար են բացում մանկական բնակչության շրջանում հիվանդացածների թվի աճի պատճառով: