Արգենտինացին դպրոցն ավարտել Է 80 տարեկանում
Advertisement 1000 x 90

Արգենտինացին դպրոցն ավարտել Է 80 տարեկանում

Արգենտինայի Լաս-Պալմաս քաղաքի բնակիչ Ուգո Աուգուստո Պինտոն դպրոցի ավարտական վկայականն ստացել է 80 տարեկան հասակում: Ինչպես հայտնել է Mitre ռադիոն, ավարտական երեկույթին նա արժանացել է Արգենտինայի դրոշը կրելու պատվին. այսպես են հանրապետությունում պատվում լավագույն աշակերտներին:

Պինտոյի խոսքով՝ դեռահասության շրջանում ինքը հնարավորություն չի ունեցել ավարտել դպրոցի բարձր դասարանները: Հասնելով պատկառելի տարիքի՝ նա որոշել է ավարտել սկսածը և միաժամանակ ծանոթանալ դպրոցի նոր տեխնոլոգիաներին: Ստացած գիտելիքները Պինտոն պատրաստվում է կիրառել ի բարօրություն հասարակության՝ աջակցություն ցուցաբերելով տարեց մարդկանց համար կենտրոններից մեկի աշխատակիցներին:

Պինտոն 52 տարի ամուսնացած է եղել, նա երկար տարիներ աշխատել է շաքարի գործարանի մեքենայական արտադրամասում: Նա յոթ երեխա ունի, որոնք իրենց հորն աջակցել են ավարտական վկայական ստանալու ճանապարհին: Ինչպես լրագրողներին պատմել է Պինտոյի դուստրերից մեկը, նա միշտ էլ այն բանի օրինակ է ծառայել, թե որքան կարևոր է, որ մարդը հավատա ինքն իրեն և երբեք չհանձնվի նախանշված նպատակին հասնելու ճանապարհին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր