Բրիտանացի բժիշկ Ռաջ Կարանի պնդմամբ՝ «10-3-2-1» մեթոդը կարող է օգնել ավելի արագ քնել եւ «քունն առնել»:
Tiktok-ում հրապարակված տեսանյութում բժիշկը նշել է, որ նպատակահարմար է սուրճ չխմել քնելուց 10 ժամ առաջ: Նրա խոսքով՝ այդքան ժամանակ է պահանջվում, որպեսզի կոֆեինը դուրս գա օրգանիզմից: Եթե երեկոյան եք սուրճ խմում, խմիչքի ազդեցությունը պահպանվում է եւ խանգարում քնելուն:
Ավելի լավ է կուշտ ճաշել կամ ընթրել ոչ ուշ, քան քնելուց 3 ժամ առաջ: Մասնագետի խոսքով՝ վաղ ընթրելը կօգնի խուսափել ստամոքսի այրոցից եւ չարթնանալ ողջ գիշեր: Պետք չէ նաեւ ուշ ժամի ալկոհոլ օգտագործել, քանի որ, ըստ Կարանի, դա խանգարում է արագ քունը:
Քնելուց 2 ժամ առաջ մասնագետը խորհուրդ է տալիս ավարտել աշխատանքը եւ հանգստանալ, իսկ համակարգիչը, բջջային հեռախոսը եւ այլ սարքավորումներ անջատել քնելուց 1 ժամ առաջ: Բանն այն է, որ էկրանների կապույտ լույսը ճնշում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը: Հենց այդ պատճառով քնելուց առաջ խորհուրդ է տրվում չնայել վառ լույսերին ու գաջեթների էկրաններին: