
Հայաստանում օգոստոսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 559 նոր դեպք, առողջացել է 216 քաղաքացի, գրանցվել է մահվան 11 դեպք: Մեկ օրում կատարվել է 7 514 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 461 464-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն առողջացման, 4 727-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 923 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 141 է: