Երգչուհի Զեմֆիրան Ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որում պատմել է, թե ինչպես է համավարակն ազդում իր ստեղծագործական կյանքի վրա։ Նրա խոսքով՝ համավարակն ու կորոնավիրուսային սահմանափակումները սպանել են երաժիշտի կյանքը, նա հուսալքված է, սակայն առանց համերգներ չի պատրաստվում անցկացնել։
«Ժամանակներն, իհարկե, մթին են. ոչինչ հասկանալի չէ։ Ինձ առցանց համերգ անցկացնել առաջարկողներ, ո՞ւմ հաշվին, պարոնայք (հարթակ, ձայն, լույս, փորձեր․ այդ ամենի համար ես եմ վճարում)։ Համավարակը դաժան հարված է հասցրել բոլորին, սակայն իմ մասնագիտությունը ոչնչացրել է։ Անկեղծ խոստովանեմ՝ ես այլեւս ոչինչ չեմ ցանկանում՝ ոչ համերգեր, ոչինչ։ Եվ կորցրած տոմսերը ոչինչ են կորցրած մասնագիտության համեմատությամբ»,- նշել է նա։
Զեմֆիրայի խոսքով՝ ինքը 2020թ․-ին մեծ ծրագրեր է ունեցել եւ 2,5 ամիս փորձեր է արել ամեն օր։ Արդյունքում ինը փառատոնից հաջողվել է անցկացնել միայն երկուսը։ Այս տարի եւս չի հաջողվել համերգներ կազմակերպել։
«Ինձ դուր է գալիս երաժշտությամբ զբաղվել, որոշ փորձեր ավելի լավն են, քան համերգները, բայց ես հոգնել եմ ապարդյուն աշխատել։ Իմ երաժիշտները բազմաթիվ կողմնակի նախագծեր ունեն, ես կարծես պտտվում եմ տապակում՝ բոլորին հավաքելու համար։ Արդյո՞ւնքը։ Զոր»,- նշել է Զեմֆիրան։
news.am