Քանյե Ուեսթը Չիկագոյում կանցկացնի «Donda» ալբոմի երրորդ շնորհանդեսը
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթը Չիկագոյում կանցկացնի «Donda» ալբոմի երրորդ շնորհանդեսը

Քանյե Ուեսթը Չիկագոյում անց կկացնի իր «Donda» ալբոմի երրորդ շնորհանդեսը։ Ավելի վաղ ռեփերը երկու «listening party» է անցկացրել Ատլանտայում՝ «Mercedes-Benz» մարզադաշտում։

Օգոստոսի 18-ին երրորդ հնարավոր շնորհանդեսի մասին Twitter-ում գրել է Չիկագոյի ստադիոնի աշխատակիցը։ «Ես աշխատում եմ «Soldier Field»-ի անվտանգության ծառայությունում, եւ վերջերս մեզ մոտ «կարեւոր համերգային միջոցառում» է նախատեսվել, եւ ես ավելի քան վստահ եմ, որ խոսքը Քանյեի շնորհանդեսի մասին է»,- ասված էր հրապարակման մեջ։ Ավելի ուշ Քանյե Ուեսթը հաստատել էր այդ տեղեկատվությունը, սակայն Ինստագրամյան հրապարակումը, որում նշվում էր համերգի անցկացման օրվա եւ վայրի մասին, ջնջվել է։

Քանյե Ուեսթի ալբոմի երրորդ շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 26-ին Չիկագոյի «Soldier Field» մարզադաշտում։ Տոմսերի վաճառքը մեկնարկում է օգոստոսի 20-ին։

news.am