Նյարդաբանը զբաղվում է նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ` ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում նյարդաբանի դիմել քրոնիկ ցավերի, ջղակծկումների եւ այլ ախտանիշների դեպքում:
Ինչ վերաբերում է երեխաներին, նյարդաբանի խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել հետեւյալ իրավիճակներում.
- Երեխայի գլխի, պարանոցի կամ մեջքի վնասվածք
- Երեխայի մարմնի անսովոր շարժումներ, ինչպիսիք են ջղակծկումները (ծիկեր), դողը, ցնցումները
- Ոչ հստակ տեսողություն
- Երեխայի վարքագծում փոփոխություններ, շարժումների հավասարակշռության հետ կապված խնդիրներ
- Երեխայի վերջույթների շարժունակության սահմանափակում
- Անհասկանալի պատճառով տենդ
- Մշտական հոգնածություն, գլխացավեր, երեխայի մարմնի որոշ մասերում թմրածություն կամ ծակոց
- Քնի խանգարումներ
- Զարգացման անհրաժեշտ փուլեր անցնելու հետ կապված խնդիրներ` գլուխը բարձրացնելը եւ պահելը, շրջվելը, նստելը, քայլելը, ինքնասպասարկման հմտությունների ձեռքբերումը, խոսքի ձեւավորումը
- Երեխայի մոտ մկանային թուլություն
Նաեւ խորհուրդ է տրվում խորհրդակցել նեղ մասնագետի հետ, եթե մանկաբույժը սովորական բուժզննման ընթացքում անսովոր բան է նկատել, եւ անհրաժեշտ է ախտորոշման հստակեցում: