Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության նախավերջին տուրում հաղթել է ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։
Մկրտչյանը խաղում էր սպիտակներով։ Ավելի վաղ նույն առաջնությունում Մամեդջարովային պարտության էր մտնել Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
Ի դեպ, նա առաջնության երկու առաջատարներից մեկն է։Այսօր առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել է վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին: Սա Դանիելյանի 6-րդ հաղթանակն է։ Այժմ հայ գրոսմայստերն ունի 8 միավոր և ուկրաինացի Յուլյա Օսմակի հետ կիսում է առաջին տեղը։ Առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր:
ՀՀ մյուս ներկայացուցիչներից գրոսմայստեր Աննա Սարգսյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը ոչ–ոքի են խաղացել, իսկ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրի 117 շախմատիստուհիներ։