Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք, առողջացել է 283 մարդ, գրանցվել է մահվան 5 դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր դեպքերի թիվը հասել է 237 249-ի, որոնցից 224 019-ն` առողջացած, 4737-ը` մահվան ելքով:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին կատարվել է  7629 թեստավորում:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում: