2016 AJ193 աստերոիդը, որը պատկանում է պոտենցիալ վտանգավոր դասին, օգոստոսի 21-ին մոտ 3.4 միլիոն կիլոմետր կմոտենա Երկրին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NASA-ին։
Ամերիկյան տվյալների համաձայն՝ աստերոիդը Երկրին ամենամոտը կլինի Երևանի ժամանակով 19:10-ին: Աստերոիդի արագությունը վայրկյանում կազմում է 26 կիլոմետր: Դրա չափերը 400-ից 1300 մետր են: