Կազանում բացվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գեղանկարների ցուցահանդեսը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կազանում բացվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գեղանկարների ցուցահանդեսը. armeniasputnik.am

Կազանում ցուցահանդես է բացվել, որում ներկայացված են ՌԴ պաշտպանության նախարար, Ռուսական աշխարհագրական ընկերության նախագահ Սերգեյ Շոյգուի «Արվեստը հանուն կյանքի» աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ցուցահանդեսում ընդգրկված է 100 ստեղծագործություն՝ 83 գեղանկար և 17 դեկորատիվ փայտե առարկա։ Ցուցահանդեսի կազմակերպիչները հայտնել են, որ ցուցանմուշների մի մասը հաջորդ տարի կվաճառվի աճուրդով, իսկ ստացված միջոցները կուղղվեն ծանր հիվանդ երեխաների բուժմանը:

Կայացել է նաև հատուկ ցուցահանդեսին ընդառաջ 10 հազար օրինակով թողարկված և Շոյգուի ստեղծագործությամբ պատկերազարդված փոստային բացիկների հանդիսավոր մարումը։

Աշխատանքները ցուցադրվում են Կազանի կրեմլում, «Խազինե» ազգային պատկերասրահում։ Այն դիտելուց հետո կարելի է այցելել նաև Ռուսական աշխարհագրական ընկերության բաց դասախոսություններին։ Նախատեսվում են նաև թեմատիկ վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը և Ռուսաստանի Աշխարհագրական ընկերության ակադեմիկոս Նիկոլայ Կասիմովը: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 12-ը։

«Արվեստ հանուն կյանքի» ցուցահանդեսը կազմակերպվել է համանուն բարեգործական նախաձեռնության զարգացման համար, որի շրջանակում մայիսի 14-ին կայացած աճուրդում վաճառվել է ստեղծագործություն:

Աճուրդից ստացված 40 միլիոն ռուբլին ուղղված է քաղցկեղով և գլխուղեղի ու ողնուղեղի այլ ծանր հիվանդություններով տառապող մանկահասակ հիվանդների բուժմանն ու վերականգնմանը: Այսօրվա դրությամբ այդ գումարից արդեն ավելի քան 10 մլն ռուբլի է ծախսվել, օգնություն է ստացել 23 երեխա:

armeniasputnik.am



Նման նյութեր