Ամերիկուհի Էդիթ Մերվեյ-Թրեյնըան՝ աշխարհի ամենատարեց ուժային եռամարտի մարզիկը կիսվել է երկարակեցության գաղտնիքով: Այս մասին նշված է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:
Պարի նախկին ուսուցիչը կդառնա 100 տարեկան 2021 թվականի օգոստոսի 8-ին: Նա ռեկորդակիր է, քանի որ նա դեռ մասնակցում է փաուերլիֆթինգի մրցումների և բարձրացնում է 18-ից 68 կիլոգրամ:
Էդիթը սկսել է զբաղվել փաուերլիֆթինգով 91 տարեկանում: Եվ վերջին մի քանի տարիների ընթացքում նա ստացել է բազմաթիվ մրցանակներ:
Մարվեյ-Թրեյնան ասում է, որ իր երկարակեցության գաղտնիքն կայանում է նրանում, որ պետք է մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան և թերություններ չփնտրել: Եվ, իհարկե, պետք է առողջ ու ակտիվ ապրելակերպ վարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը