Վիետնամցի տատու-արտիստը, որը սոցիալական ցանցերում հայտնի է Ngoc անունով, հիացնում է իր արտասովոր աշխատանքներով: Վերջինս դաջվածքներ է անում մարդկանց սպիների վրա՝ ծածկելով դրանք:
Ngoc-ը դաջվածքների արվեստում է ավելի քան տասը տարի և համոզված է, որ իր կատարած յուրաքանչյուր աշխատանք կատարյալ է: Ի վերջո, դաջվածք անելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես սպիացած ու վնասված մաշկի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը