Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«5-րդ դարում քրիստոնեական աշխարհը բաժանվեց երկու մեծ հատվածների՝ քաղքեդոնական ու հակաքաղքեդոնական, ինչն ուներ աշխարքաղաքական ու աշխարհայացքային պատճառներ:
Բաժանման աշխարհայացքային պատճառը Երրորդության հարցն էր, որի որևէ տրամաբանական բացատրություն չէր ստացվում գտնել (հիմա նույնպես այդպես է, ուղղակի, ի տարբերություն այն դարերի, ոչ ոքի առանձնապես դա չի հետաքրքրում), բոլոր ձևակերպումներն իրարամերժ էին:
Հակաքաղքեդոնականները մի հատվածը ստեղծեց Իսլամը, որտեղ այդ դոկտրինը շրջանցվել է, իսկ հետագայում միլիոններով Իսլամ ընդունեցին, մեծ մասամբ առանց պարտադրանքի, Իսլամն իրենց համար ավելի պարզ, մատչելի ու հասկանալի էր:
Մուհհամադին, իր ժամանակակիցները, մեղադրում էին իր շրջապատի քրիստոնյաների ազդեցության տակ լինելու համար։ Իրականում, Մարգարեն ընդամենը պայքարում էր հեթանոսների դեմ, հանուն միաստվածության, դա էր համարում իր գլխավոր առաքելությունը, ներկայիս Իսլամն արդեն հետագայում է առանձին կրոնի տեսք ստացել: Հիմա չեմ ցանկանում խորանալ Իսլամի ստեղծման գործում հակաքաղքեդոնականների դերին, ինչի մասին կա հարուստ գրականություն:
Արևելյան Քրիստեության քաղաքակրթությունը տարալուծվել է Իսլամի մեջ, սակայն մնացել են մեծ բեկորներ ու այդ բեկորների մեջ միակ հատվածը Հայաստանն է, որը ունի պետական միավոր, մյուները դա չունեն (չհաշված Եթովպիան, որը շատ բազմազգ ու բազմակրոն երկիր է)։
Ի՞նչի համար եմ սա գրում: Հայաստանը կարող է նաև նման դերակատարում ստանձնել արևելյան քրիստոնիաների համար, լինել նրանց ներկայացուցիչը միջազգային հանրության շրջանում, նրանց մշակութային ինքնության կենտրոնը։
Ու նաև, եթե Հայաստանն աշխատող ձեռքերի պահանջարկ ունենա, իսկ դա լինելու է, եթե տնտեսությունը զարգանալու հեռանկարներ ստանա, ապա գոնե մշակութաբանական առումով մեզ հետ համատեղելի միգրանտներ գան Հայաստան, հակառակ դեպքում վիճակը վատ է լինելու։
Եվս մի կարևոր դիտարկում, պետությունները ստեղծվում են, երբ ունենում են քաղաքական դերակատարություն, հարևանների շրջապատում որևէ բալանսի դեր են ստանձնում և հակառակը, վերանում են, երբ որևէ աշխարքաղաքական ու աշխարհայացքային դերակատարություն չեն ունենում։ Սա ամենակարևորն է, ինչը պետք է իմանանք»։