Ավելորդ քաշի օգուտի մասին. բժիշկ Մյասնիկովի դիտարկումը
Advertisement 1000 x 90

Ավելորդ քաշի օգուտի մասին. բժիշկ Մյասնիկովի դիտարկումը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է ավելորդ  քաշի օգտակարության մասին: Նրա կարծիքով, չնայած բազմաթիվ բացասական հետևանքներին, որոշակի դեպքերում ավելորդ քաշը դրական արդյունք ևս ունի, մասնավորապես երկարացնում է կյանքը:

«Գիտական փաստերը պնդում են, որ  ավելորդ քաշ և 65 -ից բարձր տարիք ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան նորմալ քաշ ունեցողները: Տարեց մարդուն որոշակի քաշի ավելցուկն անհրաժեշտ է, քանի որ այդ տարիքում նիհարելը շատ դժվար է լինում: Օրգանիզմը պայքարում է  յուրաքանչյուր կիլոգրամի համար»,- ասել է բժիշկը:

Մյասնիկովը նաև պատմել է Էլբրուս կատարած իր վերջին ուղևորության մասին, որի ժամանակ թեև լավ սնվել է, բայց 3 կգ նիհարել է: Այդ արդյունքին նա հասել է  ֆիզիկական ակտիվության շնորհիվ: «Ուստի անհրաժեշտ է հետևել սննդին և փորձել ստիպել ինքդ քեզ ինչ որ բան անել»,- ասել է բժիշկը:

shantnews.am