Շատ հաճախ զարկերակային բարձր ճնշումը չի ունենում վառ արտահայտված ախտանիշներ, այդ իսկ պատճառով հիպերտոնիան անվանում են «լուռ մարդասպան»: Սակայն Մայոյի կլինիկայի մասնագետները հիշեցնում են, որ կրիտիկական բարձր զարկերակային ճնշումը կարող է որոշ ախտանիշներ առաջացնել:
Նախեւառաջ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կրծքավանդակի եւ գլխի ուժեղ ցավին, որը կարող է հիպերտոնիկ կրիզի ախտանիշ լինել, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:
Ահա 7 կարեւոր նշաններ, որոնք կարող են վկայել զարկերակային բարձր ճնշման մասին, որի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել.
- Կրծքավանդակի ուժեղ ցավ
- Ուժեղ գլխացավ՝ գիտակցության մթագնումով եւ տեսողության պղտորմամբ
- Սրտխառնոց
- Ուժեղ անհանգստություն, տագնապային վիճակ
- Դժվար, ընդհատվող շնչառություն
- Ցնցումներ
- Դիմումին արձագանքի բացակայություն:
Մասնագետները հիշեցնում են, որ արյան ճնշման կտրուկ եւ կրիտիկական աճը կարող է նշանակել, որ մարդու մոտ կաթված, սրտի նոպա, երիկամի կամ սրտի անբավարարություն կա: Որքան շուտ նրան ցուցաբերվի մասնագիտական օգնություն, այնքան լավ: