«Կապիկություն մի արեք, տղերքի պատվի հետ մի խաղացեք, ձեր մազոխիստական երազանքը մի պրոյեկեք ջահել ջիվան երեխեքի վրա»
Advertisement 1000 x 90

«Կապիկություն մի արեք, տղերքի պատվի հետ մի խաղացեք, ձեր մազոխիստական երազանքը մի պրոյեկեք ջահել ջիվան երեխեքի վրա»

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի պահ պատկերացրեք, որ մարդասպան զինվորը հենակետում ոչ մի սեռական ոտնձգության էլ չի ենթարկվել, ուղղակի լոխ ա ու կաշին փրկելու համար նման ցուցմունք է գրել: Հուշել են, չեն հուշել, դա չէ կարևորը այլ այն, որ քանի դեռ գործը գտնվում է նախաքննական փուլում և դատարան չի հասել, չի կարելի այդ թեման հանրայնացնել: Անմեղության կանխավարկածի մաին չեմ էլ խոսում:

Գործ ունենք բանակի հետ, զգուշությունը չէր խանգարի, հազարավոր ջահելներ են ծառայում բանակում: Ո՞ւմ և ինչո՞ւ է ձեռնտու բանակի վարկաբեկումը:

Նույն օրը ՔԿ-ն զինվորի նկատմամբ սեռական ոտնձգության մասին է հաղորդագրություն տարածում, ՊՆ-ն՝ սպայի մոլորվելու և անհետանալու: Մի տեսակ զազրելի է: Չե՞ք ուզում բանակ ունենաք, պողպատե մանդատ ունեք, բոլորին զորացրեք, ասեք՝ մեզ բանակ պետք չի տղերք, գնացեք տուն, ճամպրուկներդ կապեք ու հայ դե ռուսիա: Կապիկություն մի արեք, տղերքի պատվի հետ մի խաղացեք, ձեր մազոխիստական երազանքը՝ սեռական ոտնձգության ենթարկվելով հաճույք ստանալ, մի պրոյեկեք ջահել ջիվան երեխեքի վրա»:



Նման նյութեր