Ռուս փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ նախկինում շատ լավ հարաբերություններ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Երգիչը խոսել է այն ժամանակների մասին, երբ Ուկրաինայի առաջնորդը դերասան էր։ Կիրկորովի խոսքով՝ ինքը շատ է զարմացել, երբ Ուկրաինայում իրեն ներառել են ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում։
«Մենք Զելենսկու հետ հիանալի շփվում էինք, ընկերություն էինք անում։ Միասին նկարահանվել ենք «Սերը մեծ քաղաքում» ֆիլմում։ Ես այնտեղ նրա վզակոթին եմ տվել», – պատմել է երգիչը։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Կիրկորովը հայտնվել էր Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակում: Ավելի ուշ նրան այնտեղից հեռացրել են։