Սամեբա գյուղում վերջին ամիսներին հաճախակի են գրանցվում երկրաշարժեր։ Ամենաուժգինը արձանագրվել է 5․1 մագնիտուտով, իսկ ամենավերջին ցնցումը՝ օգոստոսի 18-ին։ Իլիայի պետական համալսարանի երկրակեղևի ուսումնասիրման գիտությունների ինստիտուտի սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին վստահեցնում է, որ վախենալու առիթ չկա, և բացատրում է հաճախակի ստորգետնյա ցնցումների պատճառը:
«Սամեբայում եղած լեռնաշղթան հրաբխային ծագման է, բայց այդ լեռները հիմա ակտիվ չեն, և հնարավոր է՝ որոշ բնական գործընթացներ վերջնական ավարտված չեն, և այդ լեռնաշղթայի կառուցվածքից է, որ հաճախակի ցնցումներ են լինում: Սակայն դա չի նշանակում, որ վաղը կարող է ակտիվ, գործող հրաբուխ լինի»,– ասում է սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին, փոխանցում է jnews.ge-ն։
Վերջինիս խոսքերով, Վրաստանում կա երկու սեյսմիկ ակտիվ շրջան, որոնցից մեկը Ջավախքն է:
Սեյսմոլոգը քիչ սպասելի է համարում, որ ուժեղ երկրաշարժեր լինեն, բայց ցնցումները վտանգավոր չեն կարող լինել քանի որ այդտեղ միահարկ և փոքր շինություններ են:
«Էպիկենտրոնը խիտ բնակեցված չէ, այդ իսկ պատճառով 5․1 բալի դեպքում էլ քիչ անհանգստացնող է, և շատ ռիսկային չէ»,– ավելացնում է սեյսմոլոգը: