«Մատանիների հավաքածու ունեմ». Մարգարիտա Սիմոնյանը բացատրել է, թե ինչու չի ամուսնանում Տիգրան Քեոսայանի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մատանիների հավաքածու ունեմ». Մարգարիտա Սիմոնյանը բացատրել է, թե ինչու չի ամուսնանում Տիգրան Քեոսայանի հետ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Почему я?» YouTube-յան շոուի ժամանակ երգչուհի Վալերիայի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու մինչեւ հիմա չի ամուսնացել ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ, ում հետ նա ապրում է 9 տարի եւ մեծացնում է երեք երեխաներին։

«Երբեք չեմ ցանկացել ամուսնանալ։ Տիգրանը սկսում է ընդվզել այդ առիթով։ Նա ինձ պարբերաբար առաջարկություն է անում, մատանիներ նվիրում, իսկ ես ասում եմ. «Սիրելիս, ես պարզապես մատանիներ եմ հավաքում»։ Ինձ թվում էր չէի վախենա։ Ավելի լավը լավի թշնամին։ Եվ հետո՝ ինչու՞։ Ժամանակակից աշխարհում դա ինչ-որ ձեւականություն է», – ժպիտով խոստովանում է Սիմոնյանը։

Որպես օրինակ նա բերել է իրավիճակ, երբ ցանկացել է գնել անշարժ գույք Սոչիում, իսկ նրա ամուսինը կտրականապես դեմ է եղել։ Պաշտոնական ամուսնության առկայության դեպքում նա ստիպված կլիներ համոզել ամուսնուն հիփոթեք ձեւակերպել։

style.news.am