Նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել
Advertisement 1000 x 90

Նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել

Նախանշանները որևէ հիվանդության բացահայտման ամենափորձված մեթոդներից են, սակայն միշտ չէ, որ նախանշանները տեսանելի են:

Չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել  օրգանիզմի և դրա ուղարկած ազդանշաններին, որոնք կօգնեն կանխարգելել ու ճիշտ բուժում նշանակել:

Հաճախ կանանց մոտ ի հայտ է գալիս ձվարանների բարորակ կիստա, որը ժամանակի ընթացքում անհետանում է, սակայն, եթե կիստան սկսի աճել, կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների:

Ձեզ ենք ներկայացնում ձվարանների կիստայի հավանական նախանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Որովայնի փքվածություն

Աղիների ցավոտ գալարակծկանք (перистальтика)

Ամսական ցիկլից առաջ և հետո՝ որովայնի ցավ

Ցավ սեռական ակտի ժամանակ

Մեջքի ստորին հատվածում ցավեր

Կրծքերի գերզգայունություն

Սրտխառնոց և փսխում

Ինչպես տեսնում եք, որոշ նախանշանները նաև ամսական ցիկլի և նույնիսկ հղիության նշաններ կարող են լինել:

Այնուամենայնիվ, եթե նկատել եք հետևյալ նախանշաններից որևէ մեկը և զգում եք, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ապա պարտադիր կերպով հետազոտություն անցեք.

Որովայնի հատվածում սուր և սաստիկ ցավեր

Մարմնի բարձր ջերմություն

Ուշաթափություն և գլխապտույտ

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը