Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում մի հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում. ով հանցագործություն է գործում՝ սկսում է խոսել Սորոսից: Դա անում էին քոչարյանականները, որ հանրությունը մտածի, որ իր խնդիրները ոչ թե իրենց թալանից են, այլ Սորոսից: Բայց այսօր դա արեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: Նա սկզբից եղավ բռնության հերթական սերիայի նախաձեռնողը (առաջին հարվածը հասցնողը), իսկ ապա, իր ելույթում, խոսեց Սորոսից:
Դեռևս քննարկում ենք, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է առավել լավ բնութագրվում օրենսդրի այս «քացին» (տատանվում ենք խուլիգանության և ծեծի արանքում): Ամեն դեպքում, պահանջելու ենք, որ դատախազությունը իրավական գնահատական տա Վահագն Ալեքսանյանի ու Վահե Ղալումյանի արարքներին»: