Սերմերի 4 տեսակ՝ քաղցկեղի կանխարգելման համար
Advertisement 1000 x 90

Սերմերի 4 տեսակ՝ քաղցկեղի կանխարգելման համար

Քաղցկեղի տարբեր տեսակների բուժման փնտրտուքի ընթացքում անցկացվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնց ընթացքում պարզ է դարձել, որ բնության մեջ գոյություն ունեն որոշակի միացություններ և նյութեր, որոնք հակակոնցերոգեն հատկություններ ունեն։ Steptohealth.ru կայքը գրում է, որ դրանց գլխավոր առավելությունն այն է, որ բնական են և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություն չեն ունենում։ Լավ նորությունն այն է, որ շատերն արդեն գիտակցում են, որ հնարավոր է կանխարգելել հիվանդության զարգացումը ճիշտ կենսակերպի և բալանսավորված սննդի օգնությամբ։ Դա է պատճառը, որ շատերը սկսում են փնտրել առողջ և օգտակար բաղադրիչներ՝ սննդակարգը լրացնելու համար, և սկսում են օգտագործել սնունդ, որը կարող է նվազեցնել օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավականությունը։ Այս 4 տեսակի սերմերը, ըստ կայքի, կարող են նվազեցնել ուռուցքների առաջացման հավանականությունը։ Սրանք հաջողությամբ ամրացնում են իմունային համակարգը։

Խնձորի կուտ

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում որոշ փորձագետներ հանգել են այն հետևության, որ ֆիտոքիմիական միացությունները, որոնք պարունակում է խնձորի կուտը, արդյունավետ հակակոնցերոգեն միջոց են։ Այն չի վնասում առողջ բջիջները։ Սակայն կարևոր է նաև իմանալ, որ խնձորի կուտը նաև ցիանիդ է պարունակում, և գերդոզավորման դեպքում կարող են ծանր հետևանքներ առաջանալ։

Խաղողի կուտ

Սա հակաօքիսիդանտների հարուստ աղբյուր է, պարունակում է օգտակար մի շարք նյութեր, այդ թվում՝ B2G2։ Ըստ որոշ հետազոտողների՝ հենց այս նյութն է ընդունակ պայքարել այն միջավայրի դեմ, որում վտանգավոր բջիջներին հարմար է աճել և զարգանալ։

Կտավատի սերմեր

Այս սերմերը վերջին շրջանում բավական հայտնի են դարձել։ Պատճառը, իհարկե, դրանց օգտակար հատկություններն են։ Կտավատի սերմերը կարևոր թթուների, օմեգա-3 ճարպերի ազբյուր են, որոնք կարող են օգնել մի շարք հիվանդությունների դեմ պայքարում։

Ծիրանի կուտ։ Ծիրանը մեծ քանակով վիտամին B17 է պարունակում, որը ևս հակակոնցերոգեն ազդեցություն ունի։ Ուշադիր եղեք. այս վիտամինի աղբյուր է բնական ծիրանը, և ոչ թե՝ բիոլոգիական հավելումները, որոնք այսօր ամենուր վաճառում են։

Հիշեք, որ նշված սերմերը հակակոնցերոգեն ազդեցություն ունեն, սակայն այսօր չկան ապացույցներ, որ դրանք կարող են բուժել կամ կանխարգելել քաղցկեղը։ Դրանց պարբերական օգտագործումը խորհուրդ է տրվում որպես պրոֆիլակտիկ միջոց կամ էլ քաղցկեղի բուժմանն ուղղված դեղամիջոցների լրացում։ Իհարկե, անհրաժեշտ է մշտապես գտնվել բժշկի հսկողության ներքո և խորհրդատվություն ստանալ այս կամ այն մթերքի օգտագործումից առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը