Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը 700 հազար բաժանորդ են կորցրել Instagram-ում
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը 700 հազար բաժանորդ են կորցրել Instagram-ում

Թագավորական ընտանիքից փախուստ կատարելուց հետո Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին ունեցել են բոլոր հնարավորությունները, որպեսզի երկրպագուների մի մեծ զանգված ձեռք բերեին եւ ամբողջ աշխարհին ցույց տային, որ նրանք կարող են հանրությանը պիտանի լինել՝ չհանդիսանալով թագավորական ընտանիքի անդամ։

Զույգը կորցրել է երկրպագուների զգալի մասը: Անցած տարվա ընթացքում Սասեքսի զույգն Instagram-ում կորցրել է 700 հազար բաժանորդ: Ավելին, ինչպես հաղորդում է Mirror-ը, հետագա տվյալները ցույց են տալիս, որ Հարիի եւ Մեգանի բաժանրդների 66 տոկոսը բոտ է:

Բայց թագուհու օգտահաշվի @theroyalfamily գործերը, ընդհակառակը, ավելի լավ են։ Նույն ժամանակահատվածում նրանց հաշիվը հասել է 1,3 մլն հետեւորդների։ Լավ թվեր են նաեւ Քեմբրիջի դուքսերի էջում, նրանք ունեն 13 միլիոն հետեւորդներ:

Իրավիճակը մեկնաբանել է թագավորական գրող Անժելա Լեւինը The Sun-ի հետ զրույցում։ Նրա կարծիքով, զույգը պարզապես հակասում է սեփական խոսքերին, ուստի երկրպագուները հիասթափվում են նրանցից։ Նրանք բողոքում են կլիմայի փոփոխությունից եւ մեզ խորհուրդ են տալիս մտածել բնապահպանական իրավիճակի մասին, իսկ հետո նստում են մասնավոր ինքնաթիռներ։ Մարդիկ ակնհայտորեն որոշում են, որ համաձայն չեն իրենց պահվածքի հետ, եւ հիասթափվում են»։

Իսկ Mirror-ի աղբյուրը հայտնում է. «Օփրա Ուինֆրիի հետ իրենց հարցազրույցի ժամանակ լարվածությունը մեծացել է, եւ նրանց ասածի մածամասնությունը լավագույն դեպքում կասկածելի են եղել»։

news.am