Կոշիկների որոշ տեսակներ կարող են ծայրահեղ բացասական ազդեցություն ունենալ ոտքերի վիճակի վրա: Ինչպե՞ս կարելի է ոտքերը պաշտպանել կոշիկներից առաջացող խնդիրներից:
Ընտրեք հարմարավետ բարձրակրունկ կամ 2-3 սանտիմետր բարձրությամբ կոշիկներ
Ամեն օր հագնելու համար փորձեք ընտրեք հարմարավետ բարձրակրունկ կամ 2-3 սանտիմետր բարձրությամբ կոշիկներ: Ավելի լավ է հրաժարվել բարձր ու բարակ կրունկով, ինչպես նաեւ ամբողջովին հարթ կոշիկներից:
Տանը ոտաբոբիկ մի քայլեք
Ոտաբոբիկ քայլելը լավ գաղափար չէ, նույնիսկ տանը: Համարվում է, որ հատակի կոշտ մակերեւույթին ոտնաթաթի վրա ծանրաբեռնվածությունը սխալ է լինում, եւ դա կարող է հանգեցնել հարթաթաթության, հատկապես երեխաների եւ մեծահասակների մոտ, ովքեր հակված են դրան:
Ոտաբոբիկ քայլեք հողի, ավազի կամ քարերի վրա
Կարելի է ոտաբոբիկ քայլել հողի, ավազի կամ քարերի վրա, քանի որ անհարթ մակերեսները ամրացնում են ոտնաթաթի մկանները:
Ոտնաթաթերի ամրացման վարժություններ արեք
Կան բազմաթիվ վարժություններ, որոնք կարող են օգնել ամրացնել ոտնաթաթի մկանները, օրինակ՝ լողավազաններում կարող եք լողալ հատուկ կարճ լաստերով, որոնք ապահովում են ոտնաթաթերի վրա ծանրաբեռնվածությունը, մարզում են ոտնաթաթի մկանները եւ պահվում լավ վիճակում: Կարող եք նաեւ ոտքի մատներով լուցկի հավաքել հատակից:
Վերահսկեք ձեր քաշը
Ավելորդ քաշը լրացուցիչ բեռ է ծնկների հոդերի վրա, իսկ 5-7 կիլոգրամ քաշ կորցնելուց հետո այդ բեռը կրճատվում է 10 անգամ: Եթե ունեք մարմնի զանգվածի բարձր ինդեքս, աշխատեք գոնե չկրել բարձրակրունկ կոշիկներ կամ այլ անհարմար կոշիկներ, քանի որ նման դեպքում մի քանի անգամ մեծանում է բազմաթիվ պաթոլոգիաների զարգացման վտանգը: