Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել Անն Լույոյին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոնաթան Լաքոթն իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:
Անն Լյուոն ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 5-ին:
Դիպլոմներ
Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ
Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն)
Ռուսերեն լեզվի լիսանս և երկրորդ կարգի լիազոր նախարար է
Զբաղեցրած պաշտոններ
1989-1992 – ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)
1992-1995 – Երկրորդ, այնուհետև Առաջին քարտուղար Բրազիլիայում
1995-1998 – Առաջին քարտուղար Մոսկվայում
1999-2001 – ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)
2005-2007 – (Միջազգային համագործակցություն և զարգացում)
2007-2009 – ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում
2015-2018 – Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)
2018թ. մարտից – Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն՝ Մադրիդում
Պարգևատրումներ
Արժանիքի ազգային շքանշանի ասպետ
Լեզուներից տիրապետում է անգլերենին, իսպաներենին, ռուսերենին, հունգարերենին, պոորտուգալերենին: