Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացիների, որոնք առանց թույլտվության բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի ամենաբարձր կետը: Այդ մասին հաղորդել Է O Globo թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես գրում Է հրատարակությունը, Ֆրանսիայի 28-ամյա երկու քաղաքացի արձանի ներսում են մնացել այն փակելուց հետո եւ դրա վրա բարձրացել օգոստոսի 23-ի վաղ առավոտյան: Այդ մարդիկ օգտագործել են աստիճաններ, որոնք գտնվում են արձանի մեջ եւ օգտագործվում են վերանորոգման աշխատանքների անցկացման համար. դրանցով կարելի Է բարձրանալ մինչեւ մոնումենտի ձեռքերն ու գլուխը: Կարգազանցներին նկատել Է պահակը, ինչից հետո նրանց ձերբակալել են, բայց 10 հազար ռեալ (մոտավորապես 1918 դոլար) գրավի դիմաց ազատ են արձակել:
Ինչպես հաղորդվում Է, ոստիկանությունը բռնագրավել Է բոլոր այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք արվել են արձանից: Մոնումենտի կառուցումն ավարտվել Է 1931 թվականին, արձանի բարձրությունը, պատվանդանի հետ միասին, հաշվում Է 38 մետր: