Թշնամու թիրախում. ինչպես խոցվեց Մեղրու հրետանավորների «Ուրալը»
Advertisement 1000 x 90

Թշնամու թիրախում. ինչպես խոցվեց Մեղրու հրետանավորների «Ուրալը»

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից.

«Հետք մեդիա գործարանի ուսանողների հետաքննությունը Rima Grigoryan, Hayk Makiyan, Lili Petrosyan

2020 թ. Արցախա-ադրբեջանական պատերազմի 22-րդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, Մեղրու Ագարակի զորամասի ստորաբաժանումները Ջրականից (Ջաբրայիլ) նահանջում էին դեպի Իշխանաձոր։ Ճանապարհին հրետանավորների շարասյան չորս «Ուրալ»-ներից երկուսը Իշխանաձորից մոտ 3 կմ հեռավորության վրա խոցվեցին։ ԱԹՍ-ի առաջին արկն ընկավ «Ուրալներից» մեկի սկզբնամասին ու չպայթեց, հարվածից ոչ ոք չտուժեց։ Զինվորները մեքենաներից իջան և որոշ ժամանակ տարածքում սպասելուց հետո կրկին հրաման ստացան՝ նստել մեքենաներն ու շարժվել։ Շարժվելուց կարճ ժամանակ անց արդեն երկրորդ հարվածը մյուս մեքենայի թափքին էր։ «Ուրալ»-ում գտնվող 9 զինծառայողներից 4-ը զոհվեցին, մեկը ծանր վիրավորվեց, իսկ մյուսը համարվում է անհետ կորած»։