Գեղարքունիքում իրականացվել է սևահողի ապօրինի դուրսբերում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքում իրականացվել է սևահողի ապօրինի դուրսբերում

ՀՀ մարզերում սևահողի ապօրինի դուրսբերման և տեղափոխման ուղղությամբ իրականցավող վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքի սահմաններում հայտնաբերել են հողերի խախտման դեպքեր:

Տարածքների զննմամբ և մարկշեյդերական չափագրումներով պարզվել է, որ անհայտ անձի (անձանց) կողմից 18917մք ընդհանուր մակերեսով տարածքից ապօրինի դուրս է բերվել 15797․5մխ սևահող՝ շրջակա միջավայրին պատճառվել է 9.153.847 ՀՀ դրամի չափով վնաս։

Գործի նյութերը ուղղարկվել են մարզային դատախազություն:

shantnews.am