«Ընկերներիս և իմ անձնական միջոցներով հոկտեմբերի 1-ին կազմակերպում եմ «ԼԵՎԱՆԱ» երիտասարդական ցուցահանդես-փառատոնը։
Պետական աջակցություն չկա և չեմ էլ սպասում։
Հիմնական մասնակիցները կլինեն ուսանողներ, այն ուսանողները, որ՝
պատերազմի օրերին ոգեշնչված իրենց ճակատին գրում էին՝ «Հաղթելու ենք»,
այն երիտասարդները, ովքեր «Լավ կացեք, գնում եմ ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանելու» ժպիտը դեմքներին գնում էին ռազմաճակատ,
այն օրիորդները, որ գիշեր-ցերեկ օգնություն էին հավաքում, ցանցեր հյուսում և ոգեշնչող նամակներ գրում ընկերներին, բարեկամներին,
այն փոքրամարմին ուսանողուհու համար եմ անում, որ իր երազած համակարգչի գումարը ուղարկեց հիմնադրամին և մինչ այսօր հնարավորություն չունի նորը գնելու,
սիրած տղայի, անհետ կորած լուրն առնելու պես, անհետ կորած աղջնակի համար եմ անում,
փչացած տանկով առաջին գիծ կանգնած, ընկերներին կորցրած և վերադարձած պատանու համար եմ անում…
Կենսախինդ փայլող աչքերի համար ենք անում։
Եթե կմիանաք այս նախաձեռնությանը լավ, եթե ոչ… միևնույն է, այն կկայանա, որովհետև խենթերն են փոխում աշխարհը…»:
Նկարիչ Սուքիաս Թորոսյանի էջից