ԱԺ հանձնաժողովներում շիլա-շփոթ է
Advertisement 1000 x 90

ԱԺ հանձնաժողովներում շիլա-շփոթ է

Yerevan.todayը գրում է

Ազգային ժողովի մշտական 12 հանձնաժողովների կազմերն արդեն ձևավորվել են։ Այդ կազմերի ուսումնասիրությունն ուշագրավ եզրահանգումների առիթ է տալիս։

Օրինակ՝ որ հանձնաժողովներում ՔՊ-ականները շատ են, տրամաբաանական է, ամենամեծ ուժն է, բայց թե ով ինչ հանձնաժողով է ընտրել, այ դա է ուշագրավ։

Իհարկե՝ կան մարդիկ, որոնք ոչ մի ոլորտից գլուխ չեն հանում, որտեղ էլ մտնեն, տապալելու են։ Կան մարդիկ, որոնք իրենց ոլորտներն արդեն փառավորապես տապալել են և անցում են կատարում այլ ոլորտներ։

Օրինակ՝

Օրինակ՝ մեծն աներձագ Հրաչյա Հակոբյանը, որը հայտնի է որպես ֆիլմերում մասսայական տեսարանների դերաասան, տարօրինակ կերպով ոչ թե ընգդգրկվել է կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովում, այլ՝ առողջապահության։

Խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը, զարմանալիորեն, ոչ թե ֆինանսական կամ տնտեսական հանձնաժողովն է ընտրել, այլ՝ արտաքին հարաբերությունների։

Իհարկե՝ նույնությամբ անհասկանալի է, թե արտաքին հարաբերությունների հետ ինչ կապ ունի Էդուարդ Աղաջանյանը․ նա չկարողացավ արտաքին հարաբերությունների վերաբերյալ որևէ հարցի պաատասխանել, բայց ընտրվեց հանձնաժողովի նախագահ։

Սուքիասյան Խաչատուրը, որը ևս օլիգարխ է, ընտրել է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով, ոչ թե սոցիալական, տնտեսական, կամ ֆինանսական։

Կամ, ասենք, Սիսակ Գաբրիելյանը․ եթե ԱԺ դահլիճում կռիվ է, ծեծկռտուք է, ուրեմն առաջին շարքերում այս երեսփոխանն է, բայց դե մարդն ընտրել է ԿԳՄՍ հանձնաժողովը ու ոչ ավել ոչ պակաս՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հիմա նրանից ո՞վ ու ի՞նչ պետք է կրթվի։

Ի՞նչ կապ ունի Թորոսյան Արսենը եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ։ Նա առողջապահության նախաարար է եղել։ Հասկանում ենք, որ այդ հանձնաժողովում չընդգրկվելը միմիայն միջանձնային հարաբերությունների, ասել է, թե՝ մարդավարի շփման բացակայության խնդիրն է։ բայց գուցե նաև պատճառն այն է, որ մարդը հասկացե՞լ է, որ առողջապահության ոլորտը լրիվ տապալել է ու դրա համար էլ անցում է կատարում եվրոպական ինտեգրման ոլորտ, էնտեղ էլ տապալելու բաներ կան։

Ղահրամանյան Նարեկը ի՞նչ կապ ունի տնտեսական հաանձնաժողովի հետ․ սրան, հիշում ենք, երբ հարցնում էին, թե խոտհարքերը հանձնել եք թշնամուն, անասուններ ո՞նց պահեն մարդիկ, պատասխանում էր՝ թող էնպիսի գոմեր սարքեն, որոնք խոտ այնքան էլ չեն պաահանջում։

Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը շաբաթը մեկ հայտաարարում է, որ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, մեր երկրում ադրբեջանական տարածքներ կան։ Ու էս մաարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն նշանակեցին տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ։

Որդուն կասկածելի հանգամանքներում բաանակից ազատած Անդրանիկ Քոչարյանը, բնականաբար, պաշտպանության հանձնաժողովում որևէ անելիք չէր ուննենա, եթե մենք ունենայինք նորմալ Ազգային ժողով։

Մի խոսքով, սա հանձնաժողովների վրա թեթև անդրադարձն է, հպանցիկ հայացքով, ավելի խորքային ուսումնասիրությունը շատ ավելի խորը բաներ կբացահայտի։

Որ ասում ենք Փաշինյանը կադրային հարցերում զրոյական մակարդակում է, սա՛ նկատի ունենք։ Եվ փաստենք, որ, որ հենց այսպիսի կադրային կառավարությունը բերեց Հայաստանի կործանմանը։



Նման նյութեր